Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են․ Եվրոպան կարող է ռուսական գազն օգտագործել Թուրքիայի տարածքով
copy image url

Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են․ Եվրոպան կարող է ռուսական գազն օգտագործել Թուրքիայի տարածքով

Արտաքին 2 տարի առաջ - 14:28 19-10-2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պայմանավորվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գազային հանգույցի հարցով, Եվրոպան կարող է ռուսական գազն օգտագործել Թուրքիայի տարածքով։

«Այժմ Եվրոպան մտածում է, թե ինչպես էներգիա ապահովի առաջիկա ձմեռային շրջանում։ Մենք, փառք Ալլահին, նման խնդիր չունենք։ Ավելին, պարոն Պուտինի հետ մեր վերջին հանդիպման ժամանակ մենք պայմանավորվեցինք Թուրքիայում գազային հանգույց ստեղծել։

Ինչպես ինքն է հայտարարել, Եվրոպան կարող է ռուսական գազն օգտագործել Թուրքիայի միջոցով»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը խորհրդարանում իր կուսակցության ժողովում։

Ամենից շատ դիտված