ԱՀ ՄԻՊ-ը եռալեզու զեկույց է հրապարակել Արցախի ժողովրդի իրավունքների խախտման մասին
copy image url

ԱՀ ՄԻՊ-ը եռալեզու զեկույց է հրապարակել Արցախի ժողովրդի իրավունքների խախտման մասին

Ներքին 3 տարի առաջ - 19:53 18-03-2022

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է «2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) միջանկյալ զեկույցը: Զեկույցը ուղարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցներին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։

Զեկույցում հակիրճ անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության կյանքի, առողջության, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության դեմ կատարված ոտնձգություններին։

Առաջին բաժնում ներկայացվել են փաստեր 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Արցախի Հանրապետության սահմանային դարձած բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հանցավոր գործողությունների վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ 2022թ. մարտի 7-ից մինչև 12-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմն Արցախի տարբեր հատվածներում կիրառել է 60 մմ տրամաչափի ականանետ՝ արցախյան կողմի ուղղությամբ արձակելով 57 արկ: Այդ ընթացքում հրադադարի ռեժիմը շարունակաբար խախտվել է նաև հրաձգային միջոցներից՝ թիրախավորելով նաև բնակելի տներ ու այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ: Վիրավորում է ստացել մեկ քաղաքացիական անձ։

Երկրորդ բաժնում ներկայացվել են Արցախի տարածքում Ադրբեջանի կողմից գազամատակարարման խափանման հումանիտար հետևանքները։ Հանրապետության դպրոցների 65 տոկոսը ջեռուցվում են գազի օգտագործմամբ, որում կրթություն է ստանում աշակերտների ընդհանուր թվի 60 տոկոսը։ Պատշաճ ջեռուցում ապահովելու անհնարինությամբ պայմանավորված՝ դադարեցվել են դասերը բոլոր հանրակրթական դպրոցներում։ Մանկապարտեզներում երեխաների հաճախելիությունը կազմում է 22 տոկոսը: 12 մանկապարտեզներ ընդհանրապես դադարեցրել են գործունեությունը, իսկ մի մասը աշխատում է կես օրով։ Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, արվեստի դպրոցների, բժշկական և երաժշտական քոլեջների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների 90 տոկոսը ևս ջեռուցվում են գազի օգտագործմամբ, որոնք ևս ամբողջովին դադարեցրել են իրենց գործունեությունը։

Առողջապահական կազմակերպությունների և հիվանդանոցների 70 տոկոսը ջեռուցվում են գազի կիրառմամբ, որոնցում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 419 քաղաքացի, այդ թվում մանկական հիվանդանոցում 46 երեխա, իսկ ծննդատանը 51 նորածին և մայրերը։ Տնտեսական գործունեություն ծավալող հարյուրավոր ձեռնարկատերեր ևս մեծ կորուստներ են ունենում գազամատակարարման խափանման հետևանքով։ Հատկապես մեծապես տուժել են գազալցակայանները, իսկ նրանց աշխատակիցները մատնվել են պարապուրդի, տուժել են նաև գազամատակարարման օգտագործմամբ աշխատող ջերմոցներն ու ջերմատները։

Երրորդ բաժնում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող հոգեբանական ահաբեկչության դրսևորումներն ու տեղեկատվական հարձակումները, որոնք միտված են ուժի կիրառման սպառնալիքի ներքո վախի և հուսալքության մթնոլորտ ձևավորելու խաղաղ բնակչության շրջանում և հարկադրելու մարդկանց լքելու իրենց բնակավայրերը։

Զեկույցը պատրաստվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների, տարբեր համայնքներ, կրթական ու առողջապահական հիմնարկներ, քաղաքացիների բնակավայրեր կատարած այցերի, քաղաքացիների հետ ունեցած առանձնազրույցների, պետական լիազոր մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա և նպատակ է հետապնդում փաստագրելու Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտման դեպքերն ու դրանց տարաբնույթ դրսևորումները և միջազգային կառույցների ու իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը հրավիրելու Արցախում ստեղծված իրավիճակին:

Զեկույցին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին