Աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը մտածում է էֆթանազիայի օգնությամբ կյանքից հեռանալու մասին, հայտնում է Le Point ֆրանսիական հրատարակությունը։
86-ամյա դերասանն ապրում է Շվեյցարիայում, որտեղ էֆթանազիան օրինական է և թույլատրելի հիվանդ մարդկանց համար։ «Կարծում եմ, որ այս ճանապարհը տրամաբանական է և բնական։ Տարիքի հետ մենք իրավունք ունենք լքելու այս աշխարհը լուռ, առանց հիվանդանոցների և ներարկումների»,- ասել է Դելոնը:
Ըստ նրա՝ գործընթացը պետք է նախապատրաստի որդին՝ Էնթոնին։ Իսկ Էնթոնին հոր խնդրանքը փոխանցել է իր կրտսեր քրոջը՝ Անուշկային։ Ալեն Դելոնն արդեն կտակ է թողել: