ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԷՖԹԱՆԱԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ
copy image url

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԷՖԹԱՆԱԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

Արտաքին 4 տարի առաջ - 00:22 30-01-2021

Պորտուգալիայի խորհրդարանը հաստատել է էֆթանազիան օրինականացնելու մասին օրենքը: Այդ մասին գրում է Reuters-ը:

Այսպիսով, Պորտուգալիան դարձավ աշխարհի յոթերորդ երկիրը, որտեղ հիվանդները կարող են մահանալ բժշկական օգնությամբ: Դա թույլատրվում է 18 տարեկանից բարձր հոգեկան առողջ հիվանդների համար, ովքեր տառապում են անբուժելի հիվանդությամբ կամ «երկարատև և անտանելի» ցավից:

Խորհրդարանական քվեարկությունից հետո նախագիծը պետք է ստորագրվի Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզայի կողմից: Նա ասել էր, որ հաշվի կառնի օրենսդիր մարմնի որոշումը:

Ավելի վաղ էֆթանազիայի մասին օրենքը հաստատվել էր Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի կողմից:

Ամենից շատ դիտված