Միգուցե պահ է եղել, վնասվածք է ստացել. փոխոստիկանապետը՝ բաժնում մարդ ծեծելու մասին

Ներքին 3 տարի առաջ - 13:53 18-03-2022
Ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանին Oragir.news-ը հարցրեց՝ ոստիկանությունում ընդունվա՞ծ պրակտիկա է, երբ մարդուն կանչում են ոստիկանության բաժին, ապա տեղում ծեծում-ջարդում, ապա նկարահանում տեսարանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ֆեյսբուքում գրառում կատարելու համար ոստիկանություն էր կանչվել գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը։ Հասնելով ոստիկանության բաժին՝ Կարապետ Պողոսյանին գցել էին գետնին, ծեծել, կոտրել թևը և այդ ողջ ընթացքը տեսանկարահանել էին։

Հովհաննիսյանը պատասխանեց. «Ներողություն, ո՞վ է Կարապետ Պողոսյանը, խնդրում եմ գրավոր դիմեք, այս պահին չեմ տիրապետում, թե ում մասին է խոսքը»։

Հարցին՝ ոստիկանությունում նախկինում եղե՞լ են նմանատիպ դեպքեր, դա ոստիկանությունում ընդունվա՞ծ պրակտիկա է, երբ մարդուն կանչում-ծեծում են, փոխոստիկանապետը պատասխանեց. «Ծեծելո՞ւ, ո՛չ , չի՛ կարող նման բան լինել, միգուցե պահ է եղել, վնասվածք է ստացել, չեմ կարող նման բան ասել, որ դեպքը եղել է»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում