Բրիտանական հետախուզությունը բացահայտել է Ուկրաինա ՌԴ ներխուժման տվյալներ
copy image url

Բրիտանական հետախուզությունը բացահայտել է Ուկրաինա ՌԴ ներխուժման տվյալներ

Արտաքին 3 տարի առաջ - 15:52 17-03-2022
Ռուսական ներխուժումն Ուկրաինա «զգալիորեն կանգ է առել բոլոր ճակատներում»։ Այս մասին հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով բրիտանական հետախուզության տվյալներին։

Բրիտանիայի պաշտպանության նախարարության տեղեկատվությամբ՝ ՌԴ զորքերը վերջին օրերին «նվազագույն առաջընթացի» են հասել ցամաքում, ծովում և օդում։

Նշվում է, որ ռուսական բանակը «շարունակում է կրել մեծ կորուստներ», իսկ ներխուժումը «հիմնականում կանգ է առել բոլոր ճակատներում»։

Մեծ Բրիտանիայում ուկրաինական պաշտպանությունը համարում են «կայուն և լավ համակարգված», ինչի կապակցությամբ տարածքի մեծ մասը մնում է Ուկրաինայի ձեռքում։

Ամենից շատ դիտված