Ինչպես էին օլիգարխի խաղատանը գումար «մուծվում» պաշտոնյաներին
copy image url

Ինչպես էին օլիգարխի խաղատանը գումար «մուծվում» պաշտոնյաներին

Ներքին 3 տարի առաջ - 22:16 16-03-2022
ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, որը շատ լավ է ապրել նաեւ «նախկինների» օրոք, ՀՀՇ-ի իշխանության տարիներին Հայաստանում առաջին խաղատունն էր բացել: Նա նաեւ «մուծվելու» նոր մշակույթ էր մտցրել Հայաստան: Ժամանակին ում պետք էր ինչ-ինչ ծառայությունների համար գումար տալ, կանչում էին Սիլաչիում գտնվող Սուքիասյանների խաղատուն: Գումար ստացողները խաղում էին կազինոյում, որտեղ հրահանգված էր անհրաժեշտ գումարի չափով «կրվել» այդ մարդկանց: Ասում են` նման ձեւով գումարներ են ստացել ներկայումս բարձր պաշտոնների զբաղեցնող որոշ անձինք, որոնք այն տարիներին եւս պաշտոններ էին զբաղեցնում: ՀՀՇ-ական շրջանակներում շոշափվում էին հատկապես Վիգեն Խաչատրյանի եւ Վահագն` արդեն Խաչատուրյանի անունները:

Ամենից շատ դիտված