Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
copy image url

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Ներքին 3 տարի առաջ - 20:50 16-03-2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և անդրադարձել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինն անդրադարձել են նաև Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված դիմումին, որը վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կազմակերպմանը:

«ՀՀ և ՌԴ առաջնորդները մտքեր են փոխանակել հայ-թուրքական երկխոսության, տարածաշրջանային վերջին զարգացումների, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են նաև ՀՀ վարչապետի՝ առաջիկայում Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին վերաբերող հարցեր:

Ամենից շատ դիտված