Թավշյա հեքիաթ՝ ծուռ հայելիների հանրապետության մասին
copy image url

Թավշյա հեքիաթ՝ ծուռ հայելիների հանրապետության մասին

Միտք 3 տարի առաջ - 19:06 16-03-2022
Հասարակության դեգրադացման ցուցիչն այն է, որ մարդկանց ավելի շատ հետաքրքրում է Wildberries-ի «մահը», գողացված պյուրեի համար ոստիկանություն զանգահարած չինացին կամ ֆեյսբուքից դիքերում հեռադիտակի խնդիր ունենալու մասին լուրը քրոջից լսած ՔՊ-ական «շիշ բռնող» պատգամավորը, քան Արցախում տիրող հումանիտար աղետը, գազի ու լույսի բացակայությունը:

Արցախի եւ Հայաստանի սահմանին լարվածությունը գնալով մեծանում է, ու այս ֆոնին իշխանական DJ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարում է, թե Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու գործընթացը պետք է քննարկվի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սթեւեթում է Անթալիաներում, ապա ստեղծվում են մասնագիտական խմբեր, որոնք աշխատում են խաղաղության համաձայնագրի վրա, իսկ հանրությունն իրեն պահում է Բակունցի ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզի նման, որին աշխարհը ծիրանագույն բուրաստան էր թվում:

Հայաստանն այս օրերին հիշեցնում է Սոդոմն ու Գոմորը՝ աստվածային պատուհասից առաջ, հատկապես որ Սոդոմի և Գոմորի ավանդությունն, ըստ որոշ ուսումնասիրողների, պատմական հիմք ունի: Ամեն ինչ փլուզվում է, բայց Հայաստանում նախագահի երդմնակալություն է բեմադրվում,այն էլ ոչ պատահական օր՝ Անառակի կիրակիին,սակայն ի տարբերություն հայտնի առակի՝ որեւէ մեկը չի զղջում հայրենակործանման ու հազարավոր տղաների մահվան համար: Նիկոլ Փաշինյանը անվրդով ելույթներ ու հանդիպումներ է ունենում, իսկ Հայաստանի Հանրապետության թիվ 1 եւ թիվ 2 խնդիրները, պարզվում է, աղամանի ու ծխելու արգելքներն են:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում