Հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ իր ապագան նրանց հետ չէ, ովքեր հեքիաթ են կարդում․ Էրդողան
copy image url

Հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ իր ապագան նրանց հետ չէ, ովքեր հեքիաթ են կարդում․ Էրդողան

Արտաքին 10 ամիս առաջ - 16:08 30-05-2024
Տարածաշրջանում կայունության համար հնարավորությունների պատմական պատուհան է բացվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Իզմիրում «EFES-2024» զորավարժությունների շրջանակում անցկացվող միջոցառման ժամանակ։

«Հայաստանն ավելի կմոտենա խաղաղությանն այն ժամանակ, երբ ազատվի օտար ուժերի և սփյուռքի ստրկությունից։ Հայ ժողովուրդը պետք է տեսնի և հասկանա, որ իր ապագան նրանց հետ չէ, ովքեր կողքից հեքիաթ են կարդում, այլ իր հարևանների հետ, որոնց հետ նա դարեր շարունակ միասին ապրել է»,- ասել է Էրդողանը։