Պարոն Քերոբյան, ես չհասկացա՝ որտե՞ղ պետք է հասկանայի Վոթեման ա, ինչ ա, վոբշմ, դրա հետ կապված էդ իրավիճակը. Աղազարյան

Ներքին 3 տարի առաջ - 13:17 16-03-2022
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը ներկայացնող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև անհամաձայնություն ծագեց։

Նախագիծը վերաբերում էր մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում ՀՀ ներմուծվող մարդասիրական օգնության ապրանքներին, սակայն նախարարի ներկայացրած տերմինները և գաղափարը չէր հասկացել Աղազարյանը:

«Պարոն Քերոբյան, ես չհասկացա՝ որտե՞ղ պետք է հասկանայի Վոթեման ա, ինչ ա, վոբշմ, դրա հետ կապված էդ իրավիճակը։ Փոփոխության մեխը մի հատ էլ ասեք, դա՝ մեկ, երկրորդ՝ դուք հաստատում եք, որ հարյուր միլիոն կորուստ է լինելու, է, դուք արձանագրում եք այն, ինչ մենք ունենք, իսկ բիզնեսմենները ճկուն մտածողություն ունեն և հետևաբար կմասնատեն, հետևաբար մյուս տարվա վերջում դա կդառնա 3 միլիարդ։ Եթե երեք միլիարդ եղավ, ո՞վ է պատասխան տալու դրա համար»,- ասաց Հովիկ Աղազարյանը՝ դիմելով նախարարին:

Քերոբյանն ասաց, որ ՊԵԿ նախագահը ևս համաձայն չի եղել այդ նախագծին, և նման առաջարկ է արել ՊԵԿ-ը ու արժանացել վարչապետի կտրուկ արձագանքին. «Ինչի՞ եք ՊԵԿ-ին նայում դա ասելուց, նա այդքան էլ համաձայն չէր այս փոփոխությանը, ինձ նայեք»: Ի պատասխան Աղազարյանն ասաց. «Առաջինն իրենք պետք է ձեզ հետ չհամաձայնեն, հետո՝ ես, ՊԵԿ-ը չի համաձայնել, թող այնպես չհամաձայնի, որ մենք էլ չհամաձայնենք, որպեսզի այս օրենքը չանցնի։ Ի՞նչ է նշանակում, որ այս տարի արձանագրել ենք, որ հաշվարկ ենք արել, որ հարյուր միլիոն դրամանոց բան է եղել գումարային իմաստով. դա կեռապատկվի, կքառապատկվի, կտասնապատկվի, ինչի՞ ես բացասական մեսիջ դնում»։

Քերոբյանն ասաց, որ խիստ անտրամաբանական է համարում Աղազարյանի միտքը, քանի որ ուզում են ուսումնասիրել, թե ի՞նչ խոչընդոտներ կան արտահանման հետ կապված՝ հավելելով, որ սա բացառապես ուղղված է փոքր արտահանումներ անողների համար արգելքը վերացնելուն։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում