Տարիներ շարունակ մսի միջոցով դիակային թույն ենք կերել. Գեորգի Ավետիսյան. Առավոտ
copy image url

Տարիներ շարունակ մսի միջոցով դիակային թույն ենք կերել. Գեորգի Ավետիսյան. Առավոտ

Մամուլ 3 տարի առաջ - 09:46 15-03-2022
«Սննդամթերքի անվտանգության ոլորտում ամենախնդրահարույցն ու ռիսկայինը կենդանական ծագման մթերքների ոլորտն է, այս պահին՝ մսի վաճառքը», -«Արմենպրես»-ի մամուլի սրահում ասել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

Ավետիսյանն ասել է, որ 2020 թվականից ունենք իրավական կարգավորում, որը պարտադրում է սպանդանոցային մորթը, սակայն՝ այսպես կոչված դալալները իրենց մշակած մեխանիզմով խաբում են բոլորին, իսկ տեսչական մարմինը ոչ սպանդանոցային մսի առևտուրը կանխելու մեխանիզմ է մշակել։ Չնայած նրան, որ փողոցային առևտրի վերահսկողությունն իրենց գործառույթը չէ, բայց հորդորում է միս գնել սառնարանային պայմաններում վաճառվող կետերից, քանի որ եթե մորթից երկու ժամ անց միսը չսառեցվի, ապա առաջանալու են դիակային ցուպիկներ՝ թույներ, որը կարող է առաջացնել սիրտ անոթային հիվանդություն։

Տեսչական մարմինը 2021 թվականին կասեցրել է մսի վաճառքով զբաղվող 60 կազմակերպության գործունեություն, իսկ անցյալ տարի բողոքների հիման վրա իրականացրել են 300 ստուգում։ Գրել է «Առավոտ» օրաթերթը մարտի 15-ի համարում։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված