Արթուր Գրիգորյանի դուստրը նշանակվել է Երգի պետական թատրոնի ԺՊ
copy image url

Արթուր Գրիգորյանի դուստրը նշանակվել է Երգի պետական թատրոնի ԺՊ

Ներքին 3 տարի առաջ - 18:25 14-03-2022
Երգի պետական թատրոնի տնօրեն, բազմաթիվ երգերի հեղինակ Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Մանե Գրիգորյանը, իր ֆեյսբուքյան էջում պաշտոնապես հայտարարել է, որ այսօրվանից ստանձնելու է Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի ԺՊ պաշտոնը։

«Ես մեծացել ու կայացել եմ երգի թատրոնի ստեղծագործական միջավայրում և տեսել՝ ինչպես է հորս ջանքերի, տաղանդի, համառության ու հայրենասիրության շնորհիվ այս թատրոնը միս ու արյուն ստացել, ձայն ու հնչողություն, որն այսօր լսելի է ամենուր։
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր 28 տարիների ընթացքում աշխատել են երգի թատրոնում. մենք երկար ճանապարհ ենք անցել ու դեռ շատ անելիքներ ունենք միասին։ Ամեն ինչ արվելու է՝ Հայաստանի երգի պետական թատրոնի անունը բարձր ու հնչեղ պահելու համար և շարունակելու եմ պահպանել հայրիկիս՝ երգարվեստում սահմանած բարձր նշաձողը և ստեղծելով նորը՝ զարգացնել նրանից ժառանգած ավանդույթները:
Քո գործը միշտ կապրի, Պա՜պ…»,-գրել է Մանե Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Արթուր Գիգորյանը մահացել է փետրվարի 4ին՝ երկարատև հիվանդությունից։