Ձմեռային անվադողեր չունենալու համար վարչական պատասխանատվության ենթարկելու օրենքի նախագիծը կառավարությունում է

Ներքին 3 տարի առաջ - 10:47 14-03-2022
Քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում քննարկվում են գերատեսչությունների աշխատանքները։ Երևանի ՃՏՊ վարչության պետն ասաց, որ երթևեկությունը քաղաքում կաթվածահար է՝ չնախատեսված ձյան պատճառով, քանի որ մարդիկ փոխել են ձմեռային անվադողերը գարնանայինով։ «Ձմեռային անվադողեր չունենալու համար վարչական պատասխանատվության պետք է ենթարկվեն մարդիկ, եթե ձմեռային անվադողեր չկան ու չեն օգտագործել՝ գործելու է օրենք, նախագիծն առկա է և կառավարությունում քննարկման փուլում է»,- ասաց քաղաքապետ Հրաչ Սարգսյանը։

Հաշվետու ժամանակաշրջանում Երևանի ճգնաժամային կառավարման բաժնում գրանցվել է 190 ահազանգ, ԱԻՆ մասով՝ 59, իսկ կոմունալ կենցաղային հարցերով գրանցվել է 19 ահազանգ։ «Վեոլիա ջուր»-ը տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 550 վթար, 128-ը՝ ջրագծի, իսկ 422-ը՝ կոյուղագծի։ «Երևան գազ»-ը հաշվետու ժամանակահատվածում մեկ վթար է արձանագրել Սիլիկյան թաղամասում, ՀԷՑ-ից էլ նշեցին, որ անցյալ շաբաթվա ընթացքում գրանցվել է 50 անջատում, որից 39-ը՝ վթարային, 11-ը ՝ պլանային։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին անցյալ շաբաթվա ընթացքում ստացվել է թվով յոթ ահազանգ։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում