Եվրամիությունը մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է «ընդլայնել ռազմական գործունեությունը» ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկում։ Այս մասին CNN Turk-ի եթերում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Պուտինը կարող է ընդլայնել իր ռազմական գործունեությունը: Դա կարող է լինել ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի դեմ: Կան լուրջ մտահոգություններ: Պուտինը շարունակելու է գրոհել, և մենք պետք է սահմանափակենք նրա գրոհները: Մենք պետք է մեկուսացնենք Ռուսաստանը միջազգային հանրությունից և աջակցենք Ուկրաինային»,- ասել է նա։