ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինային տրված խոստումը սխալ էր. Բորել
copy image url

ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինային տրված խոստումը սխալ էր. Բորել

Արտաքին 3 տարի առաջ - 17:57 11-03-2022
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեֆ Բորելը սխալ է համարել Ուկրաինային տրված խոստումը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին։ Այս մասին նա հայտարարել է ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Կային բաներ, որոնք մենք առաջարկեցինք, բայց չկարողացանք իրականացնել գործնականում, օրինակ՝ Ուկրաինային և Վրաստանին տրված խոստումը ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ: Կարծում եմ՝ սխալ է տալ խոստումներ, որոնք մենք չենք կարող կատարել»,- ընդգծել է նա:

Բորելը Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմն անվանել է «բոլորովին չարդարացված, առանց պատճառի և անընդունելի քաղաքակիրթ աշխարհի համար»: Նրա խոսքով, ռուսական զորքերը «անխտիր ռմբակոծում են»։

«Մարիուպոլն անկասկած ռազմական հանցագործություն է, բայց բանը միայն այդ հիվանդանոցը չէ: Ռուսաստանն ի վիճակի չէ քաղաքներ վերցնելու, ուկրաինական դիմադրությունը շատ ուժեղ է, ուստի նա անում է այն, ինչ արեց Սիրիայում կամ Չեչնիայում՝ ռմբակոծում է»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը: