Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Գրանտ Շապսը Twitter-ում գրել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հետաձգել է մասնավոր ինքնաթիռի թռիչքը, որը հավանաբար կապված է Ռուսաստանի հետ:
«Այս առավոտ ես կանգնեցրի մասնավոր ինքնաթիռը Լյուտոնի օդանավակայանում, մինչև վստահ լինեմ, որ դրա թռիչքը չի խախտի Ռուսաստանի դեմ մեր պատժամիջոցները: Կարևոր է նշել, որ Ռուսաստանի հետ կապված ոչ մի ինքնաթիռի չի թույլատրվում թռչել Մեծ Բրիտանիայի տարածքում, դա վերահսկվում է»,- ասել է երկրի տրանսպորտի նախարարության ղեկավարը։