Մեծ Բրիտանիան առգրավել է ռուս օլիգարխ Շվիդլերին պատկանող երկու մասնավոր ինքնաթիռ
copy image url

Մեծ Բրիտանիան առգրավել է ռուս օլիգարխ Շվիդլերին պատկանող երկու մասնավոր ինքնաթիռ

Արտաքին 3 տարի առաջ - 18:24 26-03-2022
Ռուս նավթային մագնատ, միլիարդատեր և «Սիբնեֆտ»-ի նախկին նախագահ Եվգենի Շվիդլերին պատկանող ինքնաթիռները երեք շաբաթ է, ինչ գտնվում են Անգլիայի «Ֆարնբորո» և «Բիգին Հիլ» օդանավակայաններում:

Տրանսպորտի նախարար Գրանտ Շապսը հայտարարել է, որ «Պուտինի ընկերները» չպետք է «վայելեն շքեղություն», մինչ Ուկրաինայում անմեղ մարդիկ են մահանում։

Շվիդլերը պատժամիջոցների տակ է հայտնվել Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ գործարար կապերի համար։ Նրա կարողությունը գնահատվում է 1,2 միլիարդ ֆունտ՝ բրիտանական կառավարության տվյալներով, իսկ առգրավված ինքնաթիռները գնահատվում են 60 միլիոն դոլար (45 միլիոն ֆունտ):

Ամենից շատ դիտված