Շվեյցարիան փակել է երկինքն Ուկրաինայում հակամարտող կողմերի ռազմական ինքնաթիռների համար
copy image url

Շվեյցարիան փակել է երկինքն Ուկրաինայում հակամարտող կողմերի ռազմական ինքնաթիռների համար

Արտաքին 3 տարի առաջ - 23:33 11-03-2022
Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված՝ Շվեյցարիան որոշել է փակել երկինքը հակամարտող կողմերի և այլ պետությունների ռազմական ինքնաթիռների համար, եթե խոսքը ռազմական աջակցություն տրամադրելու մասին է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Դաշնային խորհրդի հայտարարությանը։

«Դաշնային խորհուրդը քննարկել է, թե ինչպես վարվել այս զինված հակամարտության համատեքստում Շվեյցարիայի տարածքով թռիչքներ իրականացնելու հարցումների հետ: Խորհուրդը որոշել է, որ չեն ընդունվելու հակամարտող կողմերի ռազմական ինքնաթիռների, այլ պետությունների ռազմական ինքնաթիռների թռիչքները ռազմական նպատակներով, որոնք փորձելու են հակամարտող կողմերին ռազմական աջակցություն ցուցաբերել, մասնավորապես ռազմական տեխնիկա մատակարարելու միջոցով։

Բացառություն կկատարվի միայն մարդասիրական թռիչքների, այդ թվում՝ վիրավորների օդային փոխադրումների համար։

Ամենից շատ դիտված