«Զանգեզուրի միջանցքը» անցնելու է Իրանի տարածքով
copy image url

«Զանգեզուրի միջանցքը» անցնելու է Իրանի տարածքով

Արտաքին 3 տարի առաջ - 20:52 11-03-2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուրբաթ ընդունել է Իրանի քաղաքաշինության և ճանապարհների նախարար Ռուստամ Քասիմիին։ Այս մասին հաղորդում է EAdaily-ն:

Ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տրանսպորտային ծրագրերի իրականացման հարցեր։ Մասնավորապես նշվել է Իրանի տարածքով այսպես կոչված «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի ու Նախիջևանի նոր հաղորդակցությունների կարևորությունը։

Կողմերը հայտարարել են, որ նոր միջանցքը կդառնա կարևոր միջազգային տրանսպորտային հաղորդակցություն, այդ թվում՝ էլեկտրահաղորդման գիծ։ Այն կդառնա հյուսիս-հարավ խոշոր տրանսպորտային միջանցքի օղակներից մեկը, նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։