«Կաթուցիչի» դեպքով քրեական գործ է հարուցվել. փոխթաղապետը կարգավիճակ չունի
copy image url

«Կաթուցիչի» դեպքով քրեական գործ է հարուցվել. փոխթաղապետը կարգավիճակ չունի

Ներքին 3 տարի առաջ - 13:57 11-03-2022
Փետրվարի 26-ին ոստիկաններն ուժեղացված ծառայության շրջանակներում թմրամիջոց պահելու կասկածանքով բերման էին ենթարկել 2 քաղաքացու, որոնցից մեկը Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ՝ 42-ամյա Ներսես Պողոսյանն էր։ Վերջինիս մոտ հայտնաբերվել էր օգտագործած կաթուցիչ: Նա կաթուցիչի վերաբերյալ հայտնել էր, որ իր մոտ հայտնաբերված կաթուցիչը գտել է մեկ օր առաջ երեկոյան՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող այգուց:

Պողոսյանից Oragir.news-ը հետաքրքրվեց, թե արդյոք քրեական գործ հարուցվե՞լ է դեպքի առթիվ, վերջինս պատասխանեց. «Կարող եք այդ հարցումը ուղարկել ոստիկանություն, հա, քրեական գործ հարուցված է, ընթացքի մեջ է գործը»։

Ոստիկանությունում նյութեր էին նախապատրաստվում, այժմ էլ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել։ ՔԿ-ից էլ մեզ հայտնեցին, որ քրգործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը։

Մեզ նաև փոխանցեցին, որ ո՛չ Պողոսյանը, ոչ էլ այլ անձ այս գործով կարգավիճակ չունեն։


Ալբինա Բարեղամյան