Նիկոլի քառամյա կառավարման արդյունքում Արցախը դե ֆակտո փլված է․ Արմեն Աշոտյան
copy image url

Նիկոլի քառամյա կառավարման արդյունքում Արցախը դե ֆակտո փլված է․ Արմեն Աշոտյան

Ներքին 3 տարի առաջ - 00:29 11-03-2022
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլն այսօր հայտարարել է, թե իբր Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա»:

Ինչքան անբարոյական պիտի լինել, որ 5 000 զոհերից, հայրենազրկումից, շարունակվող ադրբեջանական ագրեսիայից հետո խոսել նման թեմաների մասին եւ նման տխմարագույն գնահատականներով։

Դնենք մի կողմ Հայաստանի ժողովրդավարության հարցը։
Դիտարկենք պետության վիճակը։

Փաստ է, որ Նիկոլի քառամյա կառավարման արդյունքում երկրորդ հայկական պետությունը՝ Արցախը, դե ֆակտո փլված է, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխանության եւ անկախության, իր ուժի եւ գոյության պատմական մինիմումի վրա է։

Ուստի Հայաստանը ոչ թե աշխարհի բարձրագույն լիգայում է, այլ որբանոցում»։