Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հանդիպել են Անթալիայում
copy image url

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հանդիպել են Անթալիայում

Ներքին 3 տարի առաջ - 22:03 10-03-2022

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել են Անթալիայում:

Լավրովը նշել է, որ ուրախ է, որ կկարողանան մտքեր փոխանակել երկկողմ օրակարգի բոլոր հարցերի շուրջ, առավել ևս՝ ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ ապրիլի սկզբին Ռուսաստան նախատեսվող այցի նախապատրաստման շրջանակներում։ «Վստահ եմ, որ այցը կնպաստի երկու երկրների հարաբերությունների հետագա առաջխաղացմանը»,- նշել է Լավրովը:

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանն էլ ասել է, որ որքան էլ հեռախոսով զրուցեն, սակայն նման կենդանի շփումները շատ կարևոր են: Նա նկատել է՝ վաղուց է, ինչ չեն տեսնվել, պետք է անցնել երկկողմ օրակարգի կետերով, բացի այդ կան նոր առաջացած խնդիրներ, պետք է քննարկել, խորհրդակցել:

Ամենից շատ դիտված