Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կարծես վերադառնում է իր նախկին աշխատանքին՝ դերասանությանը։ Այս մասին մարտի 10-ի համարում գրել է
«Հրապարակ» օրաթերթը։
« Նրա շրջապատից տեղեկացանք, որ Մարությանը քաղաքական բնույթի ստենդափ է պատրաստում, որի բեմադրությունը շուտով կլինի Սունդուկյան թատրոնում։ Թե հատկապես քաղաքականության մեջ գտնվելու տարիների որ դրվագներն է որոշել նա բեմականացնել, մեզ չհաջողվեց պարզել՝ Մարությանի հետ զրուցել չհաջողվեց»,- գրել է թերթը՝ հիշեցնելով, որ քաղաքապետի պաշտոնից ՔՊ-ն նրան հեռացրեց անցած տարեվերջին՝ դեկտեմբերի 22-ին։