Սա Ուկրաինան չէ, սա 2020 թվականին Արցախն է, իսկ աշխարհը թքած ուներ. ֆրանսիացի լրագրողի գրառումը
copy image url

Սա Ուկրաինան չէ, սա 2020 թվականին Արցախն է, իսկ աշխարհը թքած ուներ. ֆրանսիացի լրագրողի գրառումը

Արտաքին 3 տարի առաջ - 22:59 09-03-2022
Ֆրանսիական Le Figaro Magazine ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը ռուս-ուկրաինական ճգնաժամի ֆոնին իր Թվիթերում անդրադարձել է արցախյան 44-օրյա պատերազմին։
«Զինվորական համազգեստով նախագահը, ով իր ժողովրդի հետ մնաց, որ պաշտպանի իր երկիրը, տասնյակ հազարավոր կանայք և երեխաներ, ովքեր դարձան փախստական, հազարավոր զոհեր: Սակայն սա Ուկրաինան չէ, սա 2020 թվականին Արցախն է։ Այդ ժամանակ լրագրողներից քչերն էին հետաքրքրվում դրանով, իսկ ամբողջ աշխարհին ընդհանրապես թքած ուներ այդ ամենի վրա», - infoport-ի փոխանցմամբ՝ գրել է ֆրանսիացի լրագրողը։

Ամենից շատ դիտված