Չգիտեմ, ձեր տատերի ասած բուռնութին ինչքանո՞վ «կբռնի» իմ ներկայացրած նախագծին. փոխնախարար

Ներքին 3 տարի առաջ - 12:45 09-03-2022
Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում երկու հարց է. «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու և «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022 թվականի հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցերը։

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, պատասխանելով նախագծի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին՝ նախագիծն արդյոք վերաբերում է ծխախոտային արտադրանքի բոլո՞ր տեսակներին և փոխարինիչներին, փոխնախարարն ասաց. «Նախագիծը վերաբերում է ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներին և ծխախոտահումք ու նիկոտին պարունակող արտադրատեսակներին»: Իսկ հարցին՝ մեր տատերի ասած՝ բուռնութին է՞լ է դրա մեջ մտնում, փոխնախարարը պատասխանեց. «Չգիտեմ դա որ արտադրատեսակն է, եթե կմտնի այս սահմանումների մեջ, կվերաբերի նաև դրան, իսկ օրենքը դրույթներ ունի, որոնք վերաբերում են ծխախոտին, չգիտեմ, դա ինչքանո՞վ կբռնի ձեր տատերի ասածին»։

Փոխնախարարը, անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի այն հարցին, թե հիմնավորում չկա նիստի հրատապության հետ կապված, քանի որ դրույթն ուժի մեջ է մտնում մարտի 15-ին, իսկ մարտի 22-ից գումարվելու է հերթական նիստը, այդ ժամանակ կարող էին քննարկել նախագծում փոփոխությունը, այլ ոչ՝ արտահերթով, ասաց.

«Նախագիծը կապված է նոր արտադրատեսակի հետ, քանի որ այս արտադրատեսակները մինչև մարտի 15-ը արգելված չէին լինի, իրենց օգտագործումը հանրային սննդի վայրերում վերահսկողության առումով խնդիրների առաջ կկանգնեցներ մեր պատասխանատու գերատեսչություններին, որովհետև պարզ չէր լինի՝ այդ արտադրատեսակներն արգելվա՞ ծ են, թե՞ ոչ» ։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում