Եվրամիությունը մտադիր է մինչև 2030 թվականը հրաժարվել ռուսական վառելիքից
copy image url

Եվրամիությունը մտադիր է մինչև 2030 թվականը հրաժարվել ռուսական վառելիքից

Արտաքին 3 տարի առաջ - 20:52 08-03-2022
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Եվրամիությունը կկարողանա դադարեցնել կախվածությունը ռուսական հանածո վառելիքից «շատ ավելի վաղ, քան մինչև 2030 թվականը», ինչպես նշված է REPower EU կոչվող ծրագրում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Փաստաթղթում ընդգծվում է, որ որոշումն ընդունվել է Ուկրաինայի հակամարտության և Եվրոպայում էներգակիրների գների բարձրացման հետ կապված։ Ծրագիրը նախատեսում է մինչև 2022 թվականի վերջը նվազեցնել կախվածությունը ռուսական գազի մատակարարումից 67%-ով, մասնավորապես այն ուղղված է գազի մատակարարումների դիվերսիֆիկացմանը, գազի վերականգնվող տեսակների անցումը արագացնելուն և ջեռուցման ու էներգիայի արտադրության համակարգերում գազի փոխարինմանը։

Ըստ REPower EU-ի՝ Եվրահանձնաժողովը երկրներին կպարտավորեցնի մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ը լցնել իրենց ստորգետնյա գազի պահեստարանները առնվազն 90%-ով։

Ամենից շատ դիտված