Արցախում վնասվել է մայրուղային գազատարը
copy image url

Արցախում վնասվել է մայրուղային գազատարը

Ներքին 3 տարի առաջ - 12:09 08-03-2022

«Արցախգազ» ընկերությունը հայտնում է, որ մարտի 8-ի ժամը 01:00-ին տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվել է մայրուղային գազատարը։

«Հարգելի գազասպառող բաժանորդներ ընկերության փորձագետների կողմից կատարվում է ուսումնասիրություն գազամատակարարումը հնարավորինս արագ վերականգնելու համար։ Հայցում ենք ներողամտություն պատճառած անհանգստության համար»,- այս մասին ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել «Արցախգազ» ՓԲԸ-ն: