Կուլեբան և Լավրովը հանդիպումը կանցկացնեն Թուրքիայում
copy image url

Կուլեբան և Լավրովը հանդիպումը կանցկացնեն Թուրքիայում

Արտաքին 3 տարի առաջ - 17:23 07-03-2022
Ուկրաինայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Դմիտրի Կուլեբան և Սերգեյ Լավրովը մարտի 10-ին հանդիպում կանցկացնեն թուրքական Անթալիայում, հաղորդում է milliyet.com-ը։

Հանդիպմանը կմասնակցի նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մեր նպատակն է որքան հնարավոր է շուտ կանգնեցնել հակամարտությունը: Մենք ջանքեր ներդրեցինք, որպեսզի մերձեցնենք մեր ռուս և ուկրաինացի զրուցակիցներին: Մինչև հակամարտությունը մենք մեր շփումները պահպանել ենք անընդմեջ: Պատերազմից հետո մենք ավելի ուժեղացրինք այդ աշխատանքը»,- ասել է Չավուշօղլուն:

Նրա խոսքով, Կուլեբան ու Լավրովը ցանկացել են, որ ինքը ևս մասնակցություն ունենա գագաթնաժողովին։

«Մենք հանդիպումը կանցկացնենք հինգշաբթի օրը՝ մարտի 10-ին, և ցանկանում ենք, որ այն լինի բեկումնային։ Մենք շարունակում ենք մեր ջանքերը՝ հակամարտության դադարեցման և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ՝ բարի կամքի ոգով»,- հավելել է Թուրքիայի ԱԳ նախարարը։