Բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի․ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Քոչունց
copy image url

Բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի․ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Քոչունց

Ներքին 3 տարի առաջ - 11:05 05-03-2022

Պաշտպանության նախարարության բարձրաստիճան ղեկավար կազմն այսօր այցելել էր Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին, ով այսօր կդառնար 63 տարեկան:

Բարձրաստիճան պաշտոնյաների թվում նաև ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Քոչունցը, ով հարցին, թե արդյոք մտավախություն չկա, որ եթե Գլխավոր շտապի պետը դառնա Պաշտպանության փոխնախարարը, ապա բանակը կքաղաքականացվի, պատասխանեց.«Բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի»:

Հարցին, թե հնարավոր համարու՞մ է, որ ինքը կնշանակվի Գլխավոր շտապի պետ, Կամո Քոչունցը չպատասխանեց.«Լավ մնացեք, շնորհակալություն»:

Ամենից շատ դիտված