Ողբերգական դեպք Լոռու մարզում․ Ձորագետում հայտնված ավտոմեքենայից ԱԻՆ-ի աշխատակիցները դուրս են բերել 22-ամյա տղայի դին
copy image url

Ողբերգական դեպք Լոռու մարզում․ Ձորագետում հայտնված ավտոմեքենայից ԱԻՆ-ի աշխատակիցները դուրս են բերել 22-ամյա տղայի դին

Ներքին 3 տարի առաջ - 00:43 05-03-2022

Այսօր՝ մարտի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Ստեփանավանի կամրջի տակ՝ Ձորագետում ավտոմեքենա կա և կան կասկածներ, որ այնտեղ հնարավոր է՝ քաղաքացիներ լինեն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, hրշեջ-փրկարարները հատուկ ճոպանների միջոցով և վերամբարձ կռունկի օգնությամբ Infiniti մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել գետից, որտեղ հայտնաբերվել է վարորդի՝ Ստեփանավան քաղաքի բնակիչ, 22-ամյա Մելսիկ Հովսեփյանի դին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր առավոտվանից մահացածին որոնում էին հարազատները, ընկերները, ոստիկանության Ստեփանավանի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանները:

Ամենից շատ դիտված