Այսօր ՌԴ ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ, որում, ինչպես պնդվում է, երևում է Դոնեցկի մարզում «Ինոխոդեց» անօդաչուով Ուկրաինայի ԶՈՒ «Այդար» գումարտակի հրամանատարական կետի ոչնչացումը: Այս հայտարարության անկախ պնդումներ այս պահին չկան:
Սա անօդաչուի հարվածի առաջին տեսանյութն է, որ հրապարակել է ՌԴ ԶՈՒ-ն այս պատերազմում։
Ուկրաինայի գլխավոր շտաբն արդեն հրապարակել է մի քանի տեսանյութեր, որոնցում խոցվում է ռուսական տեխնիկան թուրքական «Բայրաքթար» TB2 հարվածային անօդաչուով: