Մոսկվայի ժամանակով ժամը 04.00-ին անօդաչուի գրոհի հետեւանքով հրդեհ է սկսվել Ռուսաստանի Ռոստովի մարզի Ցիմլյանսկի շրջանի նավթաբազայում, տեղեկացրել է նահանգապետ Վասիլի Գոլուբեւը։
Նախնական տվյալներով՝ զոհեր եւ տուժածներ չկան։ Հրդեհը համարվել է 3-րդ կարգի։ Հրշիջման աշխատանքներին մասնակցել են 49 մարդ եւ 14 միավոր տեխնիկա։ Հետեւանքների վերացման աշխատանքներին ներգրավվել է հրշեջ գնացք։
Ավելի ուշ նահանգապետը տեղեկացրել է, որ հրդեհը մարվել է։