Ազգային ժողովը քննարկում է ՀՀ նախագահի ընտրության հարցը։ Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը:
Խաչատուրյանը հայտարարեց, թե համոզված է՝ այս Ազգային ժողովը կկատարի իր պատմական միսիան ու բոլորին այս դժվար իրավիճակից հանելու գործում մեծ մասնակցություն կունենա: