Դատարանը մերժել է Արմեն Գևորգյանի՝ ԵԽԽՎ նիստերին մասնակցելու համար երկրից մեկնելու միջնորդությունը
copy image url

Դատարանը մերժել է Արմեն Գևորգյանի՝ ԵԽԽՎ նիստերին մասնակցելու համար երկրից մեկնելու միջնորդությունը

Ներքին 3 տարի առաջ - 00:31 02-03-2022
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի միջնորդությունը թույլ տալ բացակայել ՀՀ տարածքից։

Գևորգյանը տեղեկացրել էր դատարանին, որ մարտի 14-15-ին տեղի են ունենալու ԵԽԽՎ արտահերթ լիագումար նիստեր՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։

Պատգամավորը խնդրել էր դատավորին հերթական դատական նիստը նշանակելիս հաշվի առնել որ այդ օրերին նա մասնակցելու է ԵԽԽՎ նիստերին և չի կարող ներկայանալ դատարան։

Դատարանը գտավ, որ ընդդիմադիր պատգամավորը կարող է առցանց մասնակցել այդ նիստերին և թույլ չտվեց նրան մեկնել Ստրասբուրգ։