Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բարդ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում համոզել է նրան պատվիրակություն ուղարկել Ռուսաստանի հետ բանակցելու։
«Դա դժվար խոսակցություն էր, նա մեզ ագրեսոր էր համարում: Բայց ի վերջո մենք համաձայնության եկանք: Ես ասացի նրան, որ ռուսական պատվիրակությունն իրեն սպասում է Գոմելում»,- այս մասին երեքշաբթի ասել է Լուկաշենկոն Բելառուսի անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներին, հայտնում է BelTA գործակալությունը։
Լուկաշենկոյի խոսքով, հեռախոսազրույցի կազմակերպման գործում մեծ դեր է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Եվգենի Շևչենկոն. «Պարզվում է, որ նա և իմ կրտսեր որդին՝ Նիկոլայ Լուկաշենկոն, ժամանակին փոխանակվել են հեռախոսահամարերով. և ահա նա գիշերը զանգահարել էր որդուս: