Շոյգուն հայտնել է, թե որքան կտևի հատուկ գործողությունը Ուկրաինայում
copy image url

Շոյգուն հայտնել է, թե որքան կտևի հատուկ գործողությունը Ուկրաինայում

Արտաքին 3 տարի առաջ - 16:08 01-03-2022
Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ռուսական բանակը կշարունակի հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում, քանի դեռ չեն հասել այդ գործողության նպատակներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի խմբավորումը կշարունակի հատուկ ռազմական գործողության անցկացումը՝ մինչև հասնեն դրված նպատակներին»,- ասել է Շոյգուն Ռուսաստանի կառավարության խորհրդակցության ժամանակ:

Նա հստակեցրել է, որ ռուսական բանակի գործողություններն ուղղված չեն Ուկրաինայի բռնազավթմանը, բացի դրանից, ռուսական բանակը հարվածներ չի հասցնում խաղաղ բնակչությանը և ոչնչացնում է միայն Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքները։

Ձեզ գուցե հետաքրքրի