ՄՕԿ-ը պահանջում է Պուտինին զրկել մրցանակից, ՖԻՖԱ-ն կարող է հեռացնել ռուսական ֆուտբոլը միջազգային ասպարեզից
copy image url

ՄՕԿ-ը պահանջում է Պուտինին զրկել մրցանակից, ՖԻՖԱ-ն կարող է հեռացնել ռուսական ֆուտբոլը միջազգային ասպարեզից

Արտաքին 3 տարի առաջ - 23:38 28-02-2022
Ինչպես ասվում է ՄՕԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, մարզիկների մասնակցության և ռուսական սպորտային պատվիրակությունների անդամների ներկայության արգելք պետք է մտցվի՝ «գլոբալ սպորտային մրցումների ամբողջականությունը և բոլոր մասնակիցների անվտանգությունը պաշտպանելու համար»։

Ամենայն հավանականությամբ, դա կնշանակի, որ Ռուսաստանի եւ Բելառուսի հավաքականները չեն կարողանա մասնակցել երկու օրից մեկնարկող Պարաօլիմպիկ խաղերին։

Ավելին, Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն, ելնելով արտառոց հանգամանքներից և հաշվի առնելով Ռուսաստանի կառավարության կողմից Օլիմպիական զինադադարի և Օլիմպիական խարտիայի կանոնների անցյալ լուրջ խախտումները 2018թ.-ին՝ որոշել է խլել օլիմպիական մրցանակները Ռուսաստանի կառավարությունում պատասխանատու պաշտոններ զբաղեցնող կամ պետական ​​իշխանության հետ անմիջականորեն առնչվող իշխանությունների բոլոր ներկայացուցիչներից։

Խոսքը 2001 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ 2014 թվականին՝ փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոյին ու ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակին շնորհված մրցանակների մասին է։

Մինչդեռ բրիտանական կառավարությունը մտադիր է դիմել ՖԻՖԱ-ին՝ որպես աշխարհի գլխավոր ֆուտբոլային կազմակերպության, որը թեև կիրակի օրը հայտարարել է ռուսական ֆուտբոլի դեմ պատժամիջոցների մասին, այնուհանդերձ չի համարձակվել միջազգային մրցաշարերին ռուս ֆուտբոլիստների մասնակցության ամբողջական արգելք սահմանել։

Լեյբորիստական ​​կուսակցության ազդեցիկ խոսնակ Քրիս Բրայանտը խայտառակություն է անվանել ՖԻՖԱ-ի որոշումը՝ թույլ տալով Ռուսաստանին մասնակցել աշխարհի առաջնության ընտրական փուլին։

Ըստ երևույթին՝ ՖԻՖԱ-ն, որը հայտնվել է նման ուժեղ ճնշման տակ, հատկապես ՄՕԿ-ի՝ ռուս և բելառուս մարզիկներին միջազգային բոլոր մրցաշարերից հեռացնելու մասին որոշումից հետո, այժմ մտադիր է անորոշ ժամկետով կասեցնել Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականների մասնակցությունը իր հովանու ներքո գտնվող խաղերին։

Ավելի վաղ ՖԻՖԱ-ն արդեն որոշում էր կայացրել, որ Ռուսաստանի հավաքականն իրավունք չունի հանդես գալ Ռուսաստանի դրոշի և օրհներգի ներքո և պարտավոր է հանդիպումներ անցկացնել չեզոք տարածքում։

ՈւԵՖԱ-ն իր հերթին, ի պատասխան Ուկրաինայում ռուսական ռազմական ագրեսիայի, նախատեսում է արգելել Մոսկվայի «Սպարտակին»՝ միակ ռուսական թիմին, որը դեռևս հանդես է գալիս Եվրոպական լիգայում, շարունակել մասնակցել մրցաշարին։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում