SWIFT-ը հաղորդել է Ռուսաստանի դեմ սահմանափակումների վերաբերյալ ԵՄ-ի հետ աշխատանքի մասին
copy image url

SWIFT-ը հաղորդել է Ռուսաստանի դեմ սահմանափակումների վերաբերյալ ԵՄ-ի հետ աշխատանքի մասին

Արտաքին 3 տարի առաջ - 23:32 27-02-2022
Համաշխարհային միջբանկային SWIFT համակարգը «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել է, որ սպասում է ԵՄ իշխանությունների որոշմանը և փորձում է ճշտել ռուսական բանկերի նկատմամբ սահմանափակումների մանրամասները։

«Մենք պարտավոր ենք հետևել ԵՄ-ի և Բելգիայի կանոններին»,- շեշտել են SWIFT-ից։

Միաժամանակ նշվում է, որ միջբանկային համակարգի մենեջերները պատրաստ են կատարել ցանկացած հրահանգ, և հարցը միայն Ռուսաստանի ֆինանսական կառույցների ցանկն է, որոնց նկատմամբ կորոշվի պատժամիջոցներ կիրառել։