ԵՄ-ն չի բացառել Ռուսաստանի անջատումը SWIFT-ից Ուկրաինայի պատճառով
copy image url

ԵՄ-ն չի բացառել Ռուսաստանի անջատումը SWIFT-ից Ուկրաինայի պատճառով

Արտաքին 3 տարի առաջ - 15:57 23-01-2022

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է, որ ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթի վրա՝ Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում։

Նրա խոսքով՝ պատժամիջոցները կազդեն տնտեսության ու ֆինանսների վրա։ Նա չի բացառել նաեւ Ռուսաստանի անջատումը SWIFT համակարգից։

«Ոչինչ բացառված չէ։ Շատ բան կախված է նրանից, թե իրականում ինչ կլինի։ Եթե ​​ռուսական զորքերը լայն ճակատով ներխուժեն ուկրաինական տարածք, ապա սա ամենավատ սցենարն է։ Կան այլ սցենարներ՝ կիբերհարձակումներ, անհայտ վարձկանների հարձակումներ»,- ասել է Շալենբերգը Presse am Sonntag-ին տված հարցազրույցում։

Միաժամանակ նախարարը դեմ է արտահայտվել «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ պատժամիջոցներին՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ, արդարադատության նախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարել էր, որ Լոնդոնը պատրաստ է լուրջ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ Ուկրաինա «ներխուժելու» դեպքում, ինչպես նաև եթե նա որոշի այնտեղ «խամաճիկային ռեժիմ» հաստատել։

Ամենից շատ դիտված