«Սբերբանկը» կանջատվի SWIFT-ից. ԵՀ-ն՝ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին
copy image url

«Սբերբանկը» կանջատվի SWIFT-ից. ԵՀ-ն՝ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին

Արտաքին 2 տարի առաջ - 14:18 04-05-2022
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին։

Փաթեթի շրջանակներում ԵՄ-ն արգելք կսահմանի ռուսական նավթի ներկրման վրա, իսկ «Սբերբանկը» և ևս երկու խոշոր ռուսական բանկեր կանջատվեն SWIFT-ից։

Բացի դրանից, Եվրամիության տարածքում կարգելվի ռուսական երեք խոշոր հեռուստաալիքների հեռարձակումը (ֆոն դեր Լյայենը չի հստակեցրել, թե որոնք են դրանք)։

Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է նաև նոր անհատական պատժամիջոցների մասին. մասնավորապես, դրանց տակ են հայտնվելու բարձրաստիճան սպաները, որոնք, ԵՄ-ի կարծիքով, մասնակցել են Բուչայում խաղաղ բնակիչների սպանություններին։

AFP-ն, հղում անելով փաստաթղթի նախագծին, հաղորդում է նաև, որ անհատական պատժամիջոցների տակ է հայտնվում պատրիարք Կիրիլը։

Ամենից շատ դիտված