ԵՄ-ն առաջին անգամ կֆինանսավորի զենքի գնումն ու մատակարարումը Ուկրաինա. ԵՀ ղեկավար ֆոն դեր Լյայեն
copy image url

ԵՄ-ն առաջին անգամ կֆինանսավորի զենքի գնումն ու մատակարարումը Ուկրաինա. ԵՀ ղեկավար ֆոն դեր Լյայեն

Արտաքին 3 տարի առաջ - 21:43 27-02-2022
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Եվրամիությունն առաջին անգամ կֆինանսավորի զենքի գնումն ու մատակարարումը Ուկրաինա, հաղորդումն է ՏԱՍՍ-ը։

«ԵՄ-ն առաջին անգամ կֆինանսավորի զենքի և այլ սարքավորումների գնումն ու մատակարարումը երկիր, որը վտանգի տակ է»,- ասել է ԵՀ ղեկավարը։

Ավելի վաղ Կիևում Գերմանիայի դեսպան Անկա Ֆելդհուզենը հայտարարել էր, որ Գերմանիան փետրվարի 28-ից կսկսի մահաբեր զենք մատակարարել Ուկրաինա։

Մինչ այդ Չեխիայի ՊՆ-ն Twitter-ում հայտարարել էր, որ զենքով բեռնված գնացք է ուղարկել Ուկրաինա։

Ամենից շատ դիտված