Ռուսական զորքերը ներխուժել են Խարկովի կենտրոն
copy image url

Ռուսական զորքերը ներխուժել են Խարկովի կենտրոն

Արտաքին 3 տարի առաջ - 14:34 27-02-2022
Ռուսական զորքերը կարողացել են ճեղքել Խարկովի պաշտպանությունը, այժմ մարտերը զավթիչների հետ շարունակվում են։

Ինչպես հայտնում է Report-ը, այս մասին իր Telegram-ում գրել է Տարածաշրջանային պետական ​​վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

«Խարկովում թշնամու թեթև տեխնիկայի բեկում է եղել։ Այդ թվում՝ քաղաքի կենտրոնական հատվածում։ Ուշադրություն․ մի՛ լքեք ապաստարանները։ Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացնում են հակառակորդին։ Խնդրում ենք խաղաղ բնակչությանը դուրս մի՛ եկեք քաղաքի փողոցներ»,- գրել է նա։

«Խնդրում եմ, մնացեք տանը, իրավիճակը քաղաքում շատ լարված է»,- ասել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։

Համացանցում արդեն հայտնվել է տեսանյութ՝ քաղաքում թշնամու տեխնիկայով։ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյի խոսքով՝ այժմ փողոցային մարտեր են ընթանում։

Ամենից շատ դիտված