Պատերազմը հետք է թողել դիզայների հոգում․ ծնվել է H2O-ն
copy image url

Պատերազմը հետք է թողել դիզայների հոգում․ ծնվել է H2O-ն

Ներքին 3 տարի առաջ - 13:33 27-02-2022
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած H2Օ Emotional Exposition խորագրով ինտերակտիվ ցուցադրությունն էականորեն տարբերվում էր Kivera Naynomis բրենդի նախորդ ցուցադրություններից:

Ցուցադրության հեղինակ Kivera Naynomis բրենդի հիմնադիր Արևիկ Սիմոնյանը նշեց, որ գաղափարը հղացել է 44-օրյա պատերազմից հետո, որը խոր հետք է թողել իր՝ 4 տղա ունեցող մոր հոգում:

Նա հավելեց, որ H2O-ի հիմքում ազգային մշակույթի պահպանման կարեւորության շեշտադրումն է: Ցուցադրությունը ներկայացված էր 8 սրահներում՝ Երկինք, Ծնունդ, Մկրտություն, Օրհնություն, Մեղսագործություն, Ցավ, Կորուստ, Դատարկություն:

Արեւիկ Սիմոնյանն ընդգծեց, որ ցանկացել է ցույց տալ ոչ թե բուն պատերազմը, այլ նաև այն հոգեւոր ավերները, որ կարող են առաջանալ նման արհավիրքների պատճառով:

Իսկ ինչո՞ւ H2O, որովհետեւ մարդն առանց ջրի չի կարող ապրել, եւ ջուրն էլ խորհրդանշում է հավերժականության գաղափարը: Այս անգամ ցուցադրությանը մասնացում էին ոչ թե մոդելներ կամ դերասաններ ու հաղորդավարուհիներ,այլ զգեստները ներկայացված էին մանեքենների վրա:

Հավելենք, որ H2O-ն «կշրջի» աշխարհով մեկ, կներկայացվի Մոսկվայում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված