Ով տնտեսական կանխատեսումներ կանի՝ ուրեմն նա ամենամեծ դիլետանտն է. Թաթուլ Մանասերյան
copy image url

Ով տնտեսական կանխատեսումներ կանի՝ ուրեմն նա ամենամեծ դիլետանտն է. Թաթուլ Մանասերյան

Խոսք 3 տարի առաջ - 19:53 26-02-2022
ՌԴ-ի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումից հետո ռուբլին սկսեց կտրուկ արժեզրկվել՝ 7 դրամից դառնալով 5 դրամ։ Արդյո՞ք նվազումը շարունակական կլինի և կանդրադառնա ՀՀ տնտեսության վրա, և արդյո՞ք կառավարելի են ռիսկերը ապրանքների ներկրման և արտահանման դեպքում՝ Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանի հետ։

Մանասերյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե որքան կտևի պատերազմը, և եթե ՌԴ-ի և Ուկրաինայի միջև քաղաքական հանգուցալուծում լինի, ապա դա կարող է շատ կարճ ժամանակ տևել, իսկ եթե հակամարտությունը և պատժամիջոցները երկարեցին, ապա ավելի երկար ժամանակահատվածի մասին ենք խոսելու։ «Ամեն ինչ կախված է նրանից, թե պատժամիջոցներն ինչքան կերկարացնեն»։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք կառավարելի են ռիսկերը ապրանքների ներկրման և արտահանման դեպքում՝ ասաց, որ արտահանման դեպքում ՀՀ-ն այս պահին խնդիր կունենա, քանի որ վճարունակությունը ՌԴ շուկայում նվազել է, որը, բնականաբար, կարող է հանգեցնել արտահանման կրճատման, իսկ ներմուծման պարագայում մեզ համար շատ ձեռնտու և էժան կլինի ներմուծումներ կատարել ՌԴ-ից. «Կարող ենք այս պայմաններում հումքի ներկրումն ավելացնել և պետական ռեզերվները շատացնել, և դա կլինի արդարացված»։

Անդրադառնալով այն հարցին՝ եթե ռուսական ռուբլին էլի արժեզրկվի՝ Արևմուտքի պատժամիջոցներով պայմանավորված, այն կարո՞ղ է հանգեցնել ՀՀ-ից արտահանման գլխավոր՝ ռուսական շուկա ապրանքների արտահանման կրճատմանը, քանի որ ռուսական շուկայում կբարձրանան ներմուծվող ապրանքների գները՝ ասաց. «Այո, ապրանքների արտահանման դեպքում մենք կունենանք ծավալների կրճատում, որովհետև վճարման պահանջարկը անկում է ապրել, իսկ ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա մեզ համար հիմա ձեռնտու է ՌԴ-ից ցանկացած ապրանք ներմուծելը, բնականաբար, այս իրադարձություններն ազդել են ուկրաինական արժեքի վրա, իսկ ներմուծումն այնտեղից՝ չնայած նրան, որ անհամեմատ քիչ է, քան Ռուսաստանից, բայց որոշակի քանակությամբ մենք ներմուծվող ապրանքներ ունենք, ու մեզ համար ավելի ձեռնտու կլինի տնտեսապես այս կարճ ժամանակահատվածում, բայց դարձյալ ամեն բան կախված է նրանից, թե իրավիճակի ինչպիսի հանգուցալուծում կլինի»։

Մանասերյանը, խոսելով ներմուծվող և արտահանվող ապրանքների գներին՝ ասաց, որ գնային առումով չպետք է բարձրանան, ճիշտ հակառակը՝ պետք է նվազեն, որովհետև այդ ապրանքների գներն արժույթներով արտահայտված՝ շատ ավելի ցածր են։
«Ոչ ոք կանխատեսում չի կարող անել, թե այս ամենի հետևանքով տնտեսապես որքան վնաս կլինի, իսկ ով կանխատեսում կանի՝ ուրեմն նա ամենամեծ դիլետանտ է ու բացարձակ բան չի հասկանում իրողությունից»։


Քնարիկ Պետրոսյան







Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում