Գեյթսը կանխատեսումներ է արել COVID-19-ի համավարակի ավարտի վերաբերյալ
copy image url

Գեյթսը կանխատեսումներ է արել COVID-19-ի համավարակի ավարտի վերաբերյալ

Արտաքին 3 տարի առաջ - 09:57 12-01-2022

Օմիկրոն-շտամի ալիքից հետո աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կնվազի։ Այսպիսի կանխատեսում է արել Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը Twitter-ի իր էջում։

Նրա խոսքով, տարբեր երկրներում առողջապահական համակարգերը դժվարությունների կբախվեն COVID-19-ի օմիկրոն-շտամի ալիքին զուգահեռ։ Հիմնականում չպատվաստված քաղաքացիների կորոնավիրուսային վարակի ծանր դեպքեր կգրանցվեն, ասել է միլիարդատերը։

«Օմիկրոնի ալիքից հետո, տարվա մնացած հատվածում հիվանդացության դեպքերը շատ ավելի քիչ կլինեն, այնպես որ կորոնավիրուսը կբուժեն սեզոնային գրիպի նման»,- գրել է նա սոցցանցում։