ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ևս երկու ֆուտբոլային ակումբների նկատմամբ
copy image url

ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ևս երկու ֆուտբոլային ակումբների նկատմամբ

Արտաքին 3 տարի առաջ - 14:19 26-02-2022

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել «Ռուսական երկաթուղիներ» և «Ռոստեխ» ռուսական ընկերությունների դեմ։ Այս մասին հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։

«Ռուսական երկաթուղիներ»-ը հովանավորում է մոսկովյան «Լոկոմոտիվ»-ին, «Ռոստեխը» Տուլայի «Արսենալի» գործընկերն է: Եվրամիությունն արգելել է ներդրումներ կատարել, օգնություն ցուցաբերել արժեթղթերի կամ ֆինանսական շուկայի այլ գործիքների հետ կապված գործողություններին, ինչպես նաև դրանց հետ կնքել գործարքներ:

Հիշեցնենք, որ Եվրամիությունն արդեն պատժամիջոցներ է կիրառել «Օտկրիտիե» բանկի նկատմամբ, որը Մոսկվայի «Սպարտակի» հովանավորն է։

Ամենից շատ դիտված