Ռուսաստանի կառավարությունը հրապարակել է այն ընկերությունների ցանկը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել մայիսի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած «Որոշ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ոչ բարեկամական գործողությունների հետ կապված պատասխան տնտեսական հատուկ միջոցների կիրառման մասին» հրամանագրով։ Ցուցակում ընդգրկված է 31 ընկերություն, որոնց մեծ մասը պատկանում է «Գազպրոմ Գերմանիա» խմբին։
Պատժամիջոցների ենթարկված ընկերությունների հետ, որոնք շահառու են համարվում, արգելվում են ցանկացած գործարքներ, այդ թվում՝ ֆինանսական, ինչպես նաև արգելվում է արտահանել նրանց համար Ռուսաստանում արտադրված հումք և արտադրանք: