Ուղիղ եթեր
Իտալիայի վարչապետը հայտարարել է, որ Զելենսկին չի պատասխանում հեռախոսազանգերին
copy image url

Իտալիայի վարչապետը հայտարարել է, որ Զելենսկին չի պատասխանում հեռախոսազանգերին

Արտաքին 3 տարի առաջ - 14:54 25-02-2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի զանգահարել Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիին, թեև դա պետք է աներ մեկուկես ժամ առաջ։ Ուկրաինացի քաղաքական գործչի հեռախոսն էլ չի պատասխանում։

Դրագին այսօր Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նիստի ժամանակ ասել է, որ հինգշաբթի երեկոյան մասնակցել է Եվրոպական խորհրդի արտահերթ նիստին, որին տեսակապով կապվել է Զելենսկին։

«Սա դրամատիկ պահ է։ Նա թաքնվել է Կիևի ինչ-որ մասում։ Զելենսկին ասել է, որ Ուկրաինան այլևս ժամանակ չունի, որ ինքն ու իր ընտանիքը ռուսական զորքերի ներխուժման ուժերի թիրախում են։ Դա խորապես խոցել է բոլոր մասնակիցներին»,- ասել է 74-ամյա իտալացի քաղաքական գործիչը։

Դրագին հավելել է, որ ուրբաթ առավոտյան կրկին զանգահարել է Զելենսկուն։ Նրանք պայմանավորվել են խոսել մեկուկես ժամից, սակայն դա տեղի չի ունեցել։ «Զելենսկին անհասանելի է»,- պարզաբանել է Իտալիայի վարչապետը։

Ամենից շատ դիտված