Ռադան կողմ է քվեարկել Պետդումայի պատգամավորների դեմ պատժամիջոցների սահմանմանը
copy image url

Ռադան կողմ է քվեարկել Պետդումայի պատգամավորների դեմ պատժամիջոցների սահմանմանը

Արտաքին 3 տարի առաջ - 14:42 23-02-2022
Ուկրաինայի Գերագույն Ռադան փետրվարի 23-ին քվեարկել է ՌԴ Պետդումայի պատգամավորների դեմ պատժամիջոցներ սահմանելու օգտին, որոնք աջակցել են Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչմանը։ Պատժամիջոցային ցուցակում ընդգրկվել է 351 ռուս խորհրդարանական։

Ինչպես հստակեցվում է, որոշումը կոչվում է «Անհատական հատուկ տնտեսական և այլ սահմանափակող միջոցների (պատժամիջոցների) կիրառման վերաբերյալ առաջարկություններին հավանություն տալու մասին»։

Այդ որոշման մեջ մատնանշվում է, որ պատժամիջոցները սահմանվում են 10 տարի ժամկետով՝ այն պատգամավորների դեմ, ովքեր դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ԼԴԺՀ-ն ճանաչելու խնդրանքով։ Սահմանափակումները կվերաբերեն նաև Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի անդամներին, որոնք վերջնականապես հաստատել են հանրապետությունների ինքնիշխանությունը ճանաչելու որոշումը։

Ամենից շատ դիտված